Լևոն Արոնյանն արժանացել է «Տարվա մարդ» մրցանակին![]() 24 նոյեմբերի 2012 - 12:50 AMT PanARMENIAN.Net - «Դե Ֆակտո» ամսագրի կողմից սահմանված «Տարվա մարդ» մրցանակին արժանացավ գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Ամսագրի գլխավոր տնօրեն Մենուա Հարությունյանը նշեց, որ շախմատիստը միշտ բարձր է պահում Հայաստանի պատիվը միջազգային մրցաշարերում և այն ճանաչելի դարձնում աշխարհում: «Ես հպարտ եմ, որ նման հայրենակից ունեմ, նա համեստության և զսպվածության օրինակ է: Լևոնն այս տարի բազմաթիվ փայլուն հաղթանակներ է տարել և արժանի է «Տարվա մարդ» մրցանակին»,- ասաց նա: Արոնյանն իր հերթին խոստովանեց, որ նա սովոր է մրցաշարերում հաղթելու արդյունքում մրցանակների արժանանալու: «Բայց շատ ուրախ եմ, որ ստացա նման մրցանակ: Դեռ տարին չի ավարտվել, և ես էլի մի քանի մրցաշարերի եմ մասնակցելու, հուսով եմ, որ լավ ելույթ կունենամ և կարդարացնեմ բոլորի սպասելիքները» ,- հավելեց նա: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |