Լևոն Արոնյան. London Chess Classic-ում իմ հիմնական մրցակիցը Մագնուս Կարսլենն![]() 24 նոյեմբերի 2012 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-10-ը գրոսմայստեր Լևոն Արոնյանը մասնակցելու է London Chess Classic մրցաշարին: Առաջին տուրում հայ շախմատիստը սպիտակ խաղաքարերով մրցելու է Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ: PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ինչ կասի իր առաջին տուրի պայքարի մասին, Արոնյանը պատասխանել է հետևյալը. «Հիկարուի հետ մենք բազմաթիվ անգամներ ենք հանդիպել: Մեր վերջին պարտիայում ինձ հաջողվել է հաղթանակ տանել, իսկ մինչ այդ պարտվողի դերում ես էի եղել: Այս անգամ ևս կփորձեմ կիրառել նույն մարտավարությունը, որն ինձ հաղթանակ է բերել: Լավ մեկնարկը շատ կարևոր է, այդ պատճառով էլ կփորձեմ հաղթել»: ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի 2-րդ ուժեղագույն շախմատիստի խոսքով, իր հիմնական մրցակիցը Մագնուս Կարսլենն է: Արոնյանը գտնում է, որ իրենց բոլոր հանդիպումներն էլ միշտ մեծ հետաքրքրություն են առաջացնում: « London Chess Classic-ին միշտ ուժեղ շախմատիստներ են մասնակցում, այս տարի այն հետաքրքիր է նրանով, որ առաջին անգամ մասնակցելու է կին շախմատիստուհի Յուդիտ Պոլգարը: Մրցաշարին ես մեկ ամիս պատրաստվել եմ Հայաստանում, և, ինչպես միշտ, կպայքարեմ մրցանակային տեղի համար»,- նշեց շախմատիստը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |