Թուրքիայի նախկին նախագահ Թուրգուտ Օզալի աճյունում հայտնաբերվել է ԴԴՏ, կադմիում, ամերիցիում և պոլոնիում![]() 24 նոյեմբերի 2012 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախկին նախագահ Թուրգուտ Օզալի աճյունում հայտնաբերվել են վտանգավոր թունավոր և ռադիոակտիվ նյութեր: Ըստ «Զամանի», դատաբժշկական փորձաքննությունը Օզալի աճյունում հայտնաբերել է ԴԴՏ (թույն), կադմիում (ծանր մետաղ), ամերիցիում և պոլոնիում (ռադիոակտիվ նյութեր): Զեկույցում ասվում է, որ ԴԴՏ-ի մեծ քանակը կարող է շոկի և հանկարծամահության պատճառ դառնալ: Թույնը նաև սրտխառնոց, լուծ, քրտնարտադրություն, սպազմեր ու ջղաձգումներ է առաջացնում: Կադմիումը կուտակվում է ոսկրերի մեջ: Այդպիսով հյուսվածքի վերարտադրման գործընթացը դանդաղում է, իսկ մարդն ուժեղ ցավ է զգում: Ռադիոակտիվ ամերիցիումը և պոլոնիումը քայքայում են օրգանիզմը աստիճանաբար, զրկելով մարդուն ուժից ու առողջությունից, առաջացնելով հոգնածություն ու հյուծվածություն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 20 տարի անց Թուրգուտ Օզալի աճյունի արտաշիրիմման արդյունքում նրա աճյունի մեջ վտանգավոր թույն է հայտնաբերվել՝ ստրիխնին-կրեատին: Bugun թերթը հղում է անում իր աղբյուրներին: Թերթը ենթադրում է, որ Օզալը թույնը ստանում էր սննդի հետ: Հիշեցնենք, որ հանգուցյալ թուրք նախագահի արատշիրիմումը զարմացրել է փորձագետներին՝ հիմնականում դին չի ենթարկվել քայքայման, այդպիսով, մասնագետները բավականին նյութ ունեն ուսումնասիրման համար: Թունաբանները հայտարարում են, որ թունավոր ստրիխնին կրեատին նյութը խախտում է օրգանիզմի շնչառական ֆունկցիաները և կարող է հանգեցնել ինսուլտի կամ սրտի կաթվածի: Հիշեցնենք, որ Օզալը հանկարծամահ եղավ սրտի կաթվածից 1993 թվականի ապրիլի 17-ին: Մահվան պաշտոնական պատճառը սրտի անբավարարությունն է, սակայն նրա այրին գտնում է, որ իր ամուսնուն թունավորել են: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |