Հայաստանի տարածքում ականազերծման ոչ տեխնիկական հետազոտությունը կտևի մինչև ապրիլ![]() 24 նոյեմբերի 2012 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի կողմից կազմակերպված «Ոչ տեխնիկական հետազոտություն» ուսումնական ծրագրում ներգրավված մասնակիցների վկայականների հանձնման արարողությունը: Ուսուցման ծրագիրն անցկացվել է հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 17-ը: Առաջին երկու շաբաթների ընթացքում մասնակիցները կատարելագործել են իրենց տեսական գիտելիքները, իսկ երկրորդ` գործնականում մասում, հմտացել են Սյունիքի մարզում: Վկայականները հանձնել և ծրագրի մասնակիցներին ուսուցման գործընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Արարողությանը ներկա էր նաև Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Յոհաննես Օդենդալը, ով տեղեկացրել է, որ Հայաստանի ամբողջ տարածքում նախատեսվում է ոչ տեխնիկական հետազոտություն իրականացնել մինչև 2013թ. ապրիլ ամիսը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվության վարչությունից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |