ՀԱՄԱՍ-ը երախտապարտ է մահմեդական երկրներին համերաշխության պատվիրակություններ Գազա գործուղելու համար

ՀԱՄԱՍ-ը երախտապարտ է մահմեդական երկրներին համերաշխության պատվիրակություններ Գազա գործուղելու համար

PanARMENIAN.Net - Հրադադարի մասին Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի համաձայնությունը, որ ձեռք է բերվել Եգիպտոսի միջնորդությամբ, չի ներառում զենքի մաքսանենգությունը դադարեցնելու մասին դրույթ: Այդ մասին հայտարարել է ՀԱՄԱՍ կառավարության անդամ Այզատ Ա-Ռիշակը: Ըստ նրա, բոլոր հրապարակված փաստաթղթերը, որտեղ կա նման կետ, կեղծ են: Ըստ Այզատ Ա-Ռիշակի, դա իսրայելյան քարոզչության հետևանք է, որը կոչված է մեղմելու Գազայում Իսրայելի ջախջախիչ պարտության տպավորությունը:

«Մեր հրթիռները հասան կազմավորման սրտին և, վախենալով, Իսրայելը սկսեց հրադադար խնդրել: Մենք ստիպեցինք նրան ընդունել մեր պայմանները հետևյալ սկզբունքի հիման վրա՝ «եթե դուք վերադառնաք, կվերադառնանք նաև մենք»,-հայտարարել են ՀԱՄԱՍ ներկայացուցիչները:

ՀԱՄԱՍ-ը շնորհակալություն է հայտնել Եգիպտոսին և մյուս մահմեդական երկրներին համերաշխության պատվիրակություններ Գազա գործուղելու համար

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---