Բժիշկ-ուսանողները մարզերի երեխաներին կսովորեցնեն վարել առողջ ապրելակերպ

Բժիշկ-ուսանողները մարզերի երեխաներին կսովորեցնեն վարել առողջ ապրելակերպ

PanARMENIAN.Net - Վաղը ժամը 07.30-ին, Երևանի պետական բժշկական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մոտից Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության և Հայաստանի բժիշկ-ուսանողների ասոցիացիայի նախաձեռնությամբ ‹‹Ապրիր առողջ, ապրիր երջանիկ›› ծրագրի շրջանակներում բժիշկ-ուսանողները կմեկնեն Տավուշի, Գեղարքունիքի մարզեր։ Ծրագրի մասնակիցները դպրոցներում հանդիպումներ կունենան աշակերտների հետ, նրանց հետ դասընթացներ կվարեն անձնական հիգիենայի, առաջին բուժօգնության կանոնների, բնական աղետների ժամանակ հնարավոր վտանգներին դիմակայելու, արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու վերաբերյալ։ Հանրամատչելի դասախոսությունների միջոցով կքարոզեն առողջ ապրելակերպ։ Այցելություն կլինի նաև մանկատուն, որին կտրամադրվի սպասք և սպիտակեղեն։ Հետագայում ծրագիրը կշարունակվի նաև ՀՀ Սյունիքի մարզում և Արցախում։ Այս մասին հայտնում են ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---