Լիբանանի խորհրդարանի խոսնակը չեղյալ է հայտարարել ընդլայնված նիստը՝ ՀՀ նախագահին դիմավորելու համար

Լիբանանի խորհրդարանի խոսնակը չեղյալ է հայտարարել ընդլայնված նիստը՝ ՀՀ նախագահին դիմավորելու համար

PanARMENIAN.Net - Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբի Բերրին չեղյալ է հայտարարել ընդլայնված նիստը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորելու համար: Նաբի Բերրին հրավիրել է բոլոր պատգամավորներին ու նախարարներին մասնակցելու նոյեմբերի 27-ին ՀՀ նախագահի պատվին տրվող ճաշկերույթին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լիբանանի խորհրդարանի «Ապագա» դաշինքի անդամ Հալեդ Զահրամանը, Լիբանանի ընդդիմադիր «Մարտի 14-ի կոալիցիան» կմասնակցի Լիբանանի խորհրդարանի նիստին, որի ժամանակ ելույթով հանդես կգա նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ մասին հայտնել է «Ապագա» խմբակցության անդամ Հալեդ Զահրամանը, հայտնում է NOW Lebanon-ը:

Ըստ նրա, «Մարտի 14-ի կոալիցիան» չի փոխել իր դիրքորոշումը Լիբանանի իշխանությունների հարցում և կմասնակցի նոյեմբերի 27-ի նիստին միայն ներկա գտնվելու համար Հայաստանի նախագահի ելույթին, ոչ թե ներքաղաքական հարցերի քննարկման համար:

Ավելի վաղ «Կոալիցիան» խափանեց խորհրդարանի աշխատանքը՝ հրաժարվելով մասնակցել խորհրդարանական հանձնաժողովների հանդիպումներին, ինչպես նաև հայտարարել է, որ խզում է կապերը Լիբանանի կառավարության հետ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---