Շուրջ 100 մարդ է զոհվել Եգիպտոսում անկարգությունների ժամանակ

Շուրջ 100 մարդ է զոհվել Եգիպտոսում անկարգությունների ժամանակ

PanARMENIAN.Net - Շուրջ 100 մարդ է զոհվել Եգիպտոսում անկարգությունների ժամանակ: Արդեն մի քանի օր է շարունակվում են նախագահ Մուհամմեդ Մուրսիի հրամանագրերով վրդովված քաղաքացիների ցույցերը: Նախագահը մտադիր է զգալիորեն ընդլայնել իր լիազորությունները:

Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները արցունքաբեր գազ են կիրառել Թահրիր հրապարակում ցուցարարների դեմ, ցրելու համար վրանային ավանը:

Մինչդեռ նոր գլխավոր դատախազ Թալգատ Իբրահիմը, որը նշանակվել է ուրբաթ օրը, հայտարարել է, որ մտադիր է շարունակել նախկին նախագահ Մուբարաքի ու նրա մերձավորների քրեական գործերի հետաքննությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---