«Այբ» կրթահամալիրի տարածքում եկեղեցի է կառուցվում

«Այբ» կրթահամալիրի տարածքում  եկեղեցի է կառուցվում

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է մայրաքաղաքում շուրջ մեկ տարի առաջ գործունեությունն սկսած «Այբ» ավագ դպրոցի նոր մասնաշենքի բացման արարողությանը:

Հանրապետության ղեկավարը շրջել է դպրոցի նորաբաց մասնաշենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին, զրուցել դպրոցի սաների և ուսուցիչների հետ:

Նախագահը «Այբ» կրթահամալիրում ներկա է գտնվել նաև համալիրի տարածքում կառուցվելիք Սուրբ Թարգմանչաց եկեղեցու հուշաքարի օծման և կրթահամալիրի կառուցմանը նվիրաբերություններ կատարած բոլոր նվիրատուների անունները հիշատակող Պատվո պատի բացման արարողություններին: Միջոցառման ժամանակ «Այբ» կրթական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քհն. Արամյանը կրթահամալիրի անունից շնորհակալագիր է հանձնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ «Այբ» դպրոցի ստեղծման գործում ունեցած ներդրման համար: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---