Ռաֆայիլ Զինուրով. Ողջ աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը24 նոյեմբերի 2012 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Երևանում գտնվող Բաշկիրիայի ԱԺ նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այսօր այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Բաշկիրիայի Աժ փոխնախագահը ծաղիկներ դրեց Հուշապատի մոտ գտնվող Արցախյան հերոսամարտի ազատամարտիկների շիրիմներին, 1915թ. Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ «Արդեն չորրորդ անգամ եմ Հայաստանում և յուրաքանչյուր անգամ մեծ ցավ եմ ապրում լինելով Ծիծեռնակաբերդում: Այս հուշահամալիրը ոչ միայն հայ ժողովրդի համար է սրբավայր, այլև ողջ մարդկության։ 1915 թվականին տեղի ունեցածը մեծագույն կորուստ է Հայաստանի և ողջ հայության համար։ Ես գտնում եմ, որ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի ամբողջ աշխարհի կողմից»,- ասաց Ռաֆայիլ Զինուրովը: Բաշկիրիայի խորհրդարանի փոխնախագահը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացավ Հայոց մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, գրառում կատարեց Հուշամատյանում. «Բառեր չեմ գտնում։ Խորապես ցնցված եմ։ Երկնային արքայություն բոլոր նահատակվածներին։ Հայաստան, հայեր՝ բաշկիրները, Բաշկիրիան Ձեզ հետ են»։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |