Հայաստանի ԿԸՀ-ում արտահերթ նիստ է տեղի ունեցել![]() 25 նոյեմբերի 2012 - 17:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 25-ին գումարել է արտահերթ նիստ, որի ընթացքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել 2012թ. դեկտեմբերի 2-ի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ երկրորդ հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը նշել է, որ գրանցված 6 թեկնածուներից մեկը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, իսկ թիվ 1 ընտրատարածքում գրանցված պատգամավորության թեկնածու Պետրոսյան Էդուարդը նախընտրական հիմնադրամ չի բացել: Արդյունքում` նախընտրական հիմնադրամներ են բացել և հայտարարագրեր են ներկայացրել 4 թեկնածու: Սևակ Հովհաննիսյանը նշել է նաև, որ բանկերի կողմից տրամադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքների և թեկնածուների կողմից ներկայացված հայտարարագրերի, ինչպես նաև կից փաստաթղթերի համադրման արդյունքում ՀՀ ընտրական օրենսգրքի որևէ խախտում չի արձանագրվել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |