Ն.ԲՈՒՐՋԱՆԱՁԵ. «ՎՐԱՍՏԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ»

PanARMENIAN.Net - «Վրաստանն, ամենայն հավանականությամբ, կընդունի Բաթումիից եւ Ախալքալակիից ռազմակայանների դուրսբերման ժամկետներին վերաբերող Ռուսաստանի պայմանը»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն: «Ռազմակայանների դուրսբերման ժամկետների եւ ռեժիմի վերաբերյալ, ինչպես նաեւ համատեղ հակաահաբերկչական կենտրոնի ստեղծման Ռուսաստանյան կողմի առաջարկությունը, սկզբունքորեն, կարող է ընդունելի լինել»,- հայտարարել է Վրաստանի խոսնակը: Մեկնաբանելով այդ ռազմակայանների հետագա ճակատագրի վերաբերյալ Վրաստանի դիրքորոշումը` Նինո Բուրջանաձեն նշել է, որ Ռուսաստանն ինքն է որոշում, թե որտեղ տեղակայի Վրաստանից դուրս բերվող իր ռազմական տեխնիկան: «Վրաստանին Հայաստանի կողմից ոչինչ չի սպառնում»,- ասել է խորհրդարանի նախագահը` մեկնաբանելով ռազմական տեխնիկայի եւ անձնակազմի մի մասի հնարավոր տեղափոխումը Հայաստանի հյուսիս` Գյումրի, որտեղ ներկայումս տեղակայնված է 102-րդ ռուսական ռազմակայանը: Նշենք, որ այսօր Թբիլիսիում շարունակվել են ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերման ժամկետների շուրջ բանակցությունները: Վրացական կողմին բանակցություններում ներկայացնում է փոխարտգործնախարար Մերաբ Անթձեն, իսկ ռուսաստանյան կողմին\` ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Սավոլսկին: Սակայն Ն.Բուրջանաձեն ընդգծել է, որ Վրաստանը բացասաբար է վերաբերվում այդ ռազմակայանների Աբխազիայում տեղակայման մասին ռուսաստանցի եւ աբխազ քաղաքական գործիչների հայտարարություններին: «Աբխազիան եղել է, կա եւ կլինի Վրաստանի տարածք, եւ առանց երկրի ղեկավարության համաձայնության ոչ ոք չի կարող տեղափոխել այնտեղ ռազմական տեխնիկա: Ռուսաստանի ղեկավարությունը ոչ մի դեպքում չի անի նման պրովոկացիոն քայլ, հակառակ դեպքում դա կլինի բացահայտ հակամարտություն»,- ասել է Բուրջանաձեն, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---