Երևանյան բռնցքամարտի ԱԱ ընդհանուր բյուջեն կազմում է 320 մլն դրամ26 նոյեմբերի 2012 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանի խոսքով, նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 8-ը Երևանում կայանալիք Եվրոպայի երիտասարդների աշխարհի առաջնությունը կնպաստի Հայաստանում բռնցքամարտի զարգացմանը: «Այս պահին մասնակցության հայտ ներկայացրած 70 երկրներից 50-ն արդեն ժամանել են Հայաստան: Վերջին պահին երկու երկրներ`Կոնգոն և Գամբիան, հրաժարվել են մասնակցել առաջնությաննը: Այդպիսով, երևանյան մրցաշարին հանդես են գալու 68 երկրի 620 բռնցքամարտիկներ»,- ասաց Մուրադյանը: Նրա խոսքով, Հայաստանի երիտասարդական հավաքականը շատ կայուն թիմ է և պատրաստ է այս ստուգատեսին: Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն ընդգծեց, որ թիմում կան մի քանի առաջատարներ, սակայն չցանկացավ առանձնացնել նրանց մյուսներից: «Մեր սպասելիքներն այս առաջնությունից շատ մեծ են, հույս ունենք, որ հայ մարզիկները լավ կմասնակցեն: Նրանք սեփական հարկի տակ են մրցելու, և դա լրացուցիչ խթան կհանդիսանա»,- ընդգծեց Մուրադյանը: Ըստ նրա, առաջնության կազմակերպման ընդհանուր բյուջեն կազմում է 320 մլն դրամ: ՀԲՖ-ի նախագահն ավելացրեց, որ իրենք կփորձեն անցկացնել 2016 թվականի Օլիմպիական խաղերի որևէ վարկանշային մրցաշար: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |