Երևանյան բռնցքամարտի ԱԱ մուտքը կլինի ազատ

Երևանյան բռնցքամարտի ԱԱ մուտքը կլինի ազատ

PanARMENIAN.Net - Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը խոստովանեց, որ 2009 թվականի պատանիների աշխարհի առաջնության բարձր մակարդակով անցկացնելն է հնարավորություն տվել, որպեսզի այս տարի Երևանը ընդունի արդեն երիտասարդների աշխարհի առաջնություն:

«Այս տարվա առաջնությունը պետք է անցներ Թաիլանդում, սակայն նրանք հրաժարվեցին: Մենք դիմեցինք ԱԻԲԱ և ստացանք այս խոշորագույն մրցաշարն անցկացնելու իրավունք: Սա շատ կարևոր է մեր երկրի և բռնցքամարտի զարգացման համար»,- ընդգծեց Գաբրիելյանը:

Ըստ նրա, Հայաստանն այս առաջնությունում չի ունենա մրցավար, քանի որ մեր երկրում դեռևս չկան երեք աստղ ունեցող մասնագետներ:

Աշխարհի առաջնության առաջին մարտերը կսկսեն նոյեմբերի 29-ից և կավարտվեն դեկտեմբերի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Իսկ առաջնության հանդիսավոր բացումը տեղի կունենա նոյեմբերի 28-ին ժամը 18:00: Մուտքն առաջնության ողջ ընթացքում լինելու է ազատ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---