Պան Գի Մուն. Հղի կանանց մեկ քառորդը բռնությունների զոհ է![]() 26 նոյեմբերի 2012 - 14:29 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի` Կանանց նկատմամբ բռնությունների վերացման միջազգային օրվա առիթով ուղերձում ասվում է.«Միլիոնավոր կանայք և աղջիկներ ողջ աշխարհում ենթարկվում են հարձակումների, ծեծի, բռնաբարության, խեղման և անգամ սպանվում են, և այս ամենը նրանց մարդկային իրավունքների սարսափելի խախտում է: Մարտադաշտից մինչև տուն՝ փողոցներում, դպրոցում, աշխատավայրում կամ իրենց համայնքներում կանանց 70 տոկոսը կյանքի որևէ հատվածում ենթարկվում է ֆիզիկական կամ սեռական բռնության: Բոլոր հղի կանանց մեկ քառորդը ևս բռնությունների զոհ է: Անպատժելիության պատճառով կանայք և աղջիկները վախենում են արտահայտվել: Մենք պետք է հաղթահարենք վախի և ամոթի զգացումը, որ ճնշում է զոհերին, որոնց նկատմամբ հանցանք է կատարվել, և այժմ խայտառակության խարանն են կրում: Հանցագործներն է, որ պետք է խայտառակված զգան, և ոչ թե զոհերը: Իմ «Միավորվեք հանուն կանանց դեմ բռնությանը վերջ տալու» (UNiTE) քարոզարշավն ընդգրկում է կառավարություններին, միջազգային կազմակերպություններին, քաղաքացիական հասարակության խմբերին, լրատվամիջոցներին և հասարակ քաղաքացիներին: Անցյալ տարի, երբ UNiTE-ն հարցրել էր ամբողջ աշխարհի երիտասարդներին, թե ինչպես են նրանք մտադիր նպաստել այս ճգնաժամային իրավիճակի բարելավմանը, ինձ շատ ուրախացրեցին նրանց պատասխանները: Մի երիտասարդ պարզապես ասաց, որ տղաները կարող են պայքարել կանանց դեմ բռնության դեմ, եթե «մեծանան և դառնան պատասխանատու և հարգալից հայրեր ու ամուսիններ»: ՄԱԿ-ի Կանանց դեմ բռնությանը վերջ տալու հիմնադրամը հենց այս ամիս հայտարարել է 18 երկրներում տեղի նախաձեռնություններին 8 միլիոն դոլար հատկացնելու ծրագրի մասին: Իմ «Տղամարդ առաջնորդների» ընդարձակվող ցանցի անդամները բռնության դեմ պայքարում են՝ բարձրացնելով հանրային իրազեկվածության մակարդակը, նպաստելով օրենսդրության բարելավմանը և կառավարություններին պարտադրելով հաշվետու լինել: Այս ջանքերը գործադրելով՝ մենք պետք է հիմնովին մարտահրավեր նետենք խտրականության մշակույթին, որ թույլ է տալիս բռնությանը շարունակվել: Այս միջազգային օրը ես կոչ եմ անում բոլոր կառավարություններին անել հնարավորը՝ հավատարիմ մնալու կանանց և աղջիկների դեմ ցանկացած բռնության վերացմանն ուղղված իրենց բոլոր խոստումներին, և բոլոր մարդկանց հորդորում եմ աջակցել այս կարևոր նպատակի իրագործմանը»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |