Ադրբեջանի բռնցքամարտի պատվիրակությունը Հայաստան է ժամանելու այսօր26 նոյեմբերի 2012 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Երևանում կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնության ժամանակ ադրբեջանցի մարզիկների համար համապատասխան մարմինները կապահովեն անվտանգությունը: Այս մասին հայտարարեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: «Մենք բոլոր 620 մարզիկների համար էլ ապահովելու ենք անվտանգություն: Սակայն Ադրբեջանի պատվիրակության նկատմամբ էլ ավելի ուշադիր ենք լինելու: Մեր երկիր ադրբեջանցիները եկել են նաև ձյուդոյի Եվրոպայի առաջնության ժամանակ, և այն անգամ ամեն ինչ շատ հարթ է անցել»,- ասաց Գաբրիելյանը: Ադրբեջանի պատվիրակությունը Հայաստան է ժամանելու այսօր` նոյեմբերի 26-ին: Նրանք Վրաստանից հատուկ չվերթով են ժամանելու Երևան: Հայաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցեն 68 երկրի բռնցքամարտիկներ: Աշխարհի առաջնության առաջին մարտերը կսկսեն նոյեմբերի 29-ից և կավարտվեն դեկտեմբերի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Իսկ առաջնության հանդիսավոր բացումը տեղի կունենա նոյեմբերի 28-ին ժամը 18:00: Մուտքն առաջնության ողջ ընթացքում լինելու է ազատ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Փաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկերի բարձրացման դեմ Ըստ նրանց, փոփոխությունների ընդունման դեպքում ծառայությունների մոտ 38%-ով թանկացում կլինի ԱԺ–ում 1 րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հիշատակը Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Կիրանցում չափագրական աշխատանքներ են տարվում Կիրանցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապրհային դեպարտամենտի պետը «Երևանի բալետային փառատոն»՝ Թումանյանի անվան զբոսայգում Բացօթյա փառատոնի ներկայացումների սկիզբը 20:00–ին է |