Վարչապետը «լուսավոր ապագա» է տեսնում նախագահական ընտրություններից հետո

Վարչապետը «լուսավոր ապագա» է տեսնում նախագահական ընտրություններից հետո

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ, իշխող ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում իր լավատեսական կանխատեսումն է հայտնել հերթական նախագահական ընտրություններից հետո երկրի ապագայի վերաբերյալ: «Ես ապագան լուսավոր եմ տեսնում: Ես լավատես եմ իմ բնույթով: Ոսւտի, կարծում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»,-ասել է նա:

Ընդհանուր առմամբ Տիգրան Սարգսյանը ներքաղաքական իրավիճակը հանրապետությունում նորմալ է համարում: «Նախագահ Սերժ Սարգսյանին հաջողվեց հինգ տարում բեկում մտցնել Հայաստանի քաղաքական մթնոլորտում և տանել այն դեպի համագործակցություն, նորմալ քաղաքական մրցակցություն, տարբեր գաղափարախոսությամբ տարբեր կուսակցությունների երկխոսություն ու խաղաղ գոյակցություն: Ագրեսիվ դիմակայությունը տարբեր քաղաքական ուժերի միջև, որը կար 2008թ., և պառակտումը, որը կար մեր հասարակության մեջ, հաջողվեց հաղթահարել, նախագահի նկապատակաուղղված ջանքերի շնորհիվ»,-ասել է նա: Վարչապետը հավելեց նաև, որ Հայաստանն այսօր գնում է ընտրությունների շատ ավելի բարենպաստ քաղաքական մթնոլորտում՝ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը հնարավորություն ունեն բաց շարադրելու իրենց դիրքորոշումը հանրությանը, դրա համար կան բոլոր պայմանները: «Այս տարիների ընթացքում շատ կարևոր քայլեր են ձեռնարկվել քաղաքացիական հասարակության կայացման ուղղությամբ, իսկ մարդկանց դժգոհության, թշնամական տրամադրությունների պատճառները վերացվել են շնորհիվ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության»,-ասել է նա:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---