Վաղը Հայաստան կժամանի ՌԴ պետական սահմանի դաշնային գործակալության ղեկավարը![]() 26 նոյեմբերի 2012 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Սահմանային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով նոյեմբերի 27-29-ը պաշտոնական այցով Երևանում կգտնվի ՌԴ պետական սահմանի դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԱԽ քարտուղարի հետ, այցելություն Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի տեղամասեր: Այցի արդյունքներով ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը և Դմիտրի Բեզդելովը կստորագրեն արձանագրություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԽ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |