ՄԽ համանախագահները դեռ չգիտեն կհանդիպեն արդյոք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Դուբլինում

ՄԽ համանախագահները դեռ չգիտեն կհանդիպեն արդյոք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Դուբլինում

PanARMENIAN.Net - «Դեռ պարզ չէ կհանդիպեն արդյոք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Դուբլինում: Դա կախված կլինի նրանց հանդիպումների ժամանակացույցից ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակներում: Դեռ նման հանդիպման մասին որոշում չկա: Սակայն կարևորն այն է, որ նախարարները պատրաստ են շարունակել աշխատանքը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»,-հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը:

Միջնորդը նշել է, որ երբ և որտեղ կկայանա հաջորդ հանդիպումը պետք է որոշեն նախարարները, նշելով, որ եթե Դուբլինում հանդիպումը չկայանա, հավանաբար, նախարարները կհանդիպեն արդեն հաջորդ տարվա սկզբին: «Եկեք սպասենք ու տեսնենք, նախարարներն իրենք պետք է որոշեն: Կարծում եմ, նման հարդիպում կարող է կայանալ արդեն հաջորդ տարվա սկզբին»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---