Տիգրան Սարգսյան. Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը ԼՂՀ ինքնորոշված ժողովրդի իրավունքն է26 նոյեմբերի 2012 - 19:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնել է ՀՀ դիրքորոշումները այն առնչությամբ, որ Ստեփանակերտի օդանավակայանն արդեն պատրաստ է շահագործման, մինչդեռ Բաքվում հայտարարում են, որ Ստեփանակերտի օդանավակայանում իրականացված թռիչքները սպառնալիքի տակ են դնում ուղևորների կյանքը: «Մեր դիրքորոշումը հետևյալն է. դա ԼՂՀ ինքնորոշված ժողովրդի իրավունքն է, դա կենսակարևոր միջանցք է, որպեսզի մարդիկ, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում, կարողանան 21-րդ դարում կառուցել իրենց կյանքը` գոյություն ունեցող միջազգային սկզբունքների համաձայն»,-ասել է նա` «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում: Տիգրան Սարգսյանը ենթադրել է, որ թռիչքները նորմալ կիրականացվեն, ճիշտ այնպես, ինչպես այսօր գործում է Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ավտոմոբիլային ճանապարհը: Անդրադառնալով Երևանից ԼՂՀ առաջին չվերթին` Տիգրան Սարգսյանն ասել է, որ այժմ լուծվում են տեխնիկական, նավիգացիոն խնդիրներ, որոնք կապված են փոխադրումների սպասարկման, ավիափոխադրումների ստանդարտների ապահովման հետ: «Այդ աշխատանքների ավարտից հետո, կսկսվի չվերթերի իրականացումը»,-ընդգծել է նա: Պատասխանելով այն հարցին, արդյոք Հայաստանը հաշվի է առնելու, ասենք ԱՄՆ պետդպարտամենտի` այդ խնդիրն այլ կերպ լուծելու վերաբերյալ կոչերը, վարչապետը պատասխանել է. «ԵԱՀԿ ՄԽ-ն արդեն իր դիրքորոշումը հայտնել է, իսկ ԱՄՆ-ն այդ խմբի համանախագահ է: Եթե մենք խաղաղ կարգավորման կողմնակիցներն ենք, ապա պետք է Լեռնային Ղարաբաղում կենսագործունեության նորմալ պայմաններ ստեղծենք: Մենք պարտավոր ենք մարդկանց համար ստեղծել նորմալ, մարդկային կենսապայմաններ»,-հայտարարել է վարչապետը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա |