Մինչև ամսվա վերջ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը կժամանի Երևան

Մինչև ամսվա վերջ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը կժամանի Երևան

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը կժամանի Երևան: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Ըստ նրա, այցը կկայանա մինչև ամսվա վերջ:

Ենթադրվում է, որ Երևանում Լեֆորտը կհանդիպի ՀՀ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նոյեմբերի 27-ին նա կժամանի Ադրբեջան: Նոյեմբերի 28-ին հատուկ ներկայացուցիչը հանդիպումներ կսկսի Ադրբեջանի պաշտոնյաների հետ:

Այցի ընթացքում Լեֆորտը կքննարկի նաև Ադրբեջան-ԵՄ հարաբերությունների զարգացման, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցեր:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---