Ֆրանսիացի լրագրողին մատով սպառնացել են ՀՀ նախագահին դուր չեկած հարցի համա՞ր

Ֆրանսիացի լրագրողին մատով սպառնացել են ՀՀ նախագահին դուր չեկած հարցի համա՞ր

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 14-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Լիոն կատարած այցի ժամանակ տեղի է ունեցել դիվանագիտական միջադեպ` կապված France 3 հեռուստաալիքի թղթակից Օլիվիե Միշելի հետ, ով հարցազրույց է վերցրել ՀՀ նախագահից: Այս մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է ֆրանսիական անկախ լրագրող Ժան Էկիյանը:

Համաձայն ֆրանսիական « La Tribune de Lyon » պարբերականի, ՀՀ նախագահին դուր չի եկել Օլիվիե Միշելի` Հայաստանում առկա կոռուպցիայի և պաշտոնական Երևանի կողմից Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու մասին հարցը:

«Հարցազրույցից հետո ինձ կանչեցին հայերենի թարգմանիչն ու հայ նախարարներից մեկը, ով նախագահի պատվիրակությունում էր, և մատով սպառնաց ինձ»,-հայտարարել է լրագրողը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---