Տիգրան Ուրիխանյանը կողմ է մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն26 նոյեմբերի 2012 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28-ին Բրյուսելում կայանալու է Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցելու է նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Այս մասին նա հայտնում է իր տարածած հաղորդագրության մեջ: «Այնտեղ ես խնդիր ունեմ ԼՂՀ հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր բարձրացնելու և Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացմանն ուղղված աշխատանքներ կատարելու»,- տեղեկացնում է ԲՀԿ-ական պատգամավորը: Նա նաև հայտնում է, որ նույն օրը տեղի է ունենալու ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում ներառված է 2008թ-ի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ բացակայությունը այդ նիստին կարող է դառնալ որոշ շահագրգիռ, կասկածելի պատգամավորների կամ պատգամավորուհիների համար շահարկման առիթ՝ տեղեկացնում եմ, որ նույն օրը գործուղման եմ մեկնելու Բրյուսել: Իսկ շահարկումներ թույլ չտալու համար ներկայացնում եմ դիրքորոշումս՝ անշուշտ օրակարգի վերը նշված հարցը կքննարկվեր, կհայտնեի իմ կարծիքը, որոշ հարցերի վերաբերյալ դրական, որոշ հարցերի առնչությամբ կակնկալեի լրացուցիչ բացատրություն, բայց քվեարկելու էի կողմ: Կրկնում եմ, որպես ԲՀԿ միակ ներկայացուցիչ ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կազմում հայտնում եմ իմ դիրքորոշումը՝ ես կողմ եմ այդ հարցն ԱԺ նիստի օրակագ մտցնելուն: Ցավոք, մասնակցել հանձնաժողովի աշխատանքին այդ օրը չեմ կարողանա վերը բերված պարզ հիմնավորմամբ»,- ասված է Տիգրան Ուրիխանյանի տարածած հայտարարության մեջ: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |