Ազգայնական կուսակցությունները հաղթանակ են տարել Կատալոնիայի ընտրություններում![]() 26 նոյեմբերի 2012 - 20:12 AMT PanARMENIAN.Net - Ազգայնական կուսակցությունները հաղթանակ են տարել Կատալոնիայի ընտրություններում, ինչը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում իսպանական կառավարության համար և կարող է հանգեցնել Իսպանիայի տնտեսապես ամենազարգացած շրջանի անկախության վերաբերյալ հանրաքվեի, փոխանցում է «Ինտերֆաքսը»: «Կատալոնիայի ձախ հանրապետականները», որոնք առավել ակտիվորեն են կողմ նահանգի անկախությանը, իրենց ներկայացուցչությունը 10-ից հասցրել են 21-ի: Անկախության հանրաքվեին կողմ ևս մի քանի կուսակցություններ, ապահովել են 16 տեղ: Խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ է 68 մանդատ: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի Ազգային պահպանողական կուսակցությունն ունենալու է 19 տեղ` նախկին 18-ի փոխարեն, իսկ սոցիալիստները` 28-ի փոխարեն 20: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |