Արցախյան խումբը մասնակցել է շվեյցարական «Youth in Action» նախագծին26 նոյեմբերի 2012 - 20:49 AMT PanARMENIAN.Net - Օրերս «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ երիտասարդ ներկայացուցիչները մասնակցել են Շվեյցարիայում անցկացված «Youth in Action» ծրագրին: ԵՄ կողմից ֆինանսավորված ծրագրին մասնակցել է 17 մարդ, 6 երկրից` Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Հայաստանից, Արցախից, Վրաստանից և Ադրբեջանից: Քառօրյա հանդիպումների ընթացքում քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներ: « Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Սուսաննա Պետրոսյանն ասել է, որ կազմակերպության անդամներն առաջին անգամ են մասնակցել նմանատիպ միջազգային ծրագրի, որտեղ Արցախը առանձին խմբով է ներկայացվել և ոչ թե Հայաստանի կազմում: «Այս ծրագիրը լավ առիթ է մեր երիտասարդության համար, որպեսզի նրանք ծանոթանան այլ ազգերի մշակույթների, ներկայացուցիչների հետ և իրենց հասակակաիցներին ներկայացնեն մեր երկիրը, պատմությունն ու մշակույթը»,-ասել է Պետրոսյանը: Ներկայումս « Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ-ն արդեն նախապատրաստել է ծրագիր և պատրաստվում է դիմել «Youth in Action-ի» կազմակերպիչներին` առաջարկելով հերթական նախագիծն անցկացնել Արցախում: «Եթե հաջողվի, ապա դա կլինի մեր երկրորդ հաղթանակը»,-եզրափակել է Պետրոսյանը, հաղորդում է karabakh-open.info-ն: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |