«Ժողովուրդ». Ֆլորա Մարտիրոսյանի դին տեղափոխելու համար կառավարությունը մինչ օրս գումար չի փոխանցել27 նոյեմբերի 2012 - 10:17 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը (ու նաև այլ գործարարներ) մեծ գումար են փոխանցել երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքին, որպեսզի նրա դին տեղափոխեն Հայաստան: ՀՀ կառավարությունը մինչ օրս գումար չի հատկացրել: ԲՀԿ ղեկավարի մամլո խոսնակը թերթի հետ զրույցում ասել է. «Պարոն Ծառուկյանի հետ օրեր առաջ խոսել է Ֆլորա Մարտիրոսյանի ամուսինը` ասելով, որ գումարի անհրաժեշտություն կա: Ծառուկյանն էլ, մեծ հարգանք տածելով Ֆ. Մարտիրոսյանի նկատմամբ, նրա ընտանիքին է փոխանցել 20 հազար դոլար»: Թերթը զրուցել է նաև ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանի հետ` պարզելու, թե ինչու գործադիրն իր վրա չի վերցնում ծախսերը: «Բյուջեով նախատեսված է հուղարկավորությունը կազմակերպելու համար մինչև 1 միլիոն 700 հազար գումար հատկացնել, որոշումը կլինի, ու դա կֆիքսվի: Որոշումը կստորագրվի այսօր, վաղը կլինի մեր կայքում: Իսկ ինչ վերաբերում է տեղափոխմանը, ապա նշված կլինի, որ այդ դեպքում ևս կփոխհատուցվեն»,- ասաց Բերբերյանը, գրում է թերթը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |