«ՀԺ». ՀՅԴ-ն ամփոփել է քաղաքական խորհրդակցությունների արդյունքները, ԲՀԿ-ն՝ ոչ27 նոյեմբերի 2012 - 10:19 AMT PanARMENIAN.Net - Հայ հեղափոխական դաշնակցությունն արդեն ամփոփել է իր նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաների արդյունքները, որոնք ընթանում էին ՀՅԴ-ի ներկայացրած 7 կետանոց պլատֆորմի շուրջ` երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել է ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Բացի ՀՀԿ-ից, դաշնակցությունը, փաստորեն, հանդիպել է խորհրդարանական մյուս բոլոր ուժերի ներկայացուցիչների հետ: «Այժմ մենք քննարկում ենք, թե ինչ հնարավորություն կա ընդհանուր հայտարարի գալու: Մեր ներկայացրած պլատֆորմի որևէ կետի շուրջ համաձայնություն չձևավորելը մեզ համար խնդիր է: Եթե պիտի պլատֆորմի բովանդակությունը խաթարվի, մենք այդտեղ խնդիր ենք տեսնում»,- ասել է Համբարձումյանը: Նա նաև հայտնել է, որ ՀՅԴ-ն նախնական որոշում ունի դեկտեմբերի 5-ին կամ 6-ին «Էրեբունի պլազա» հյուրանոցում լայն ֆորմատով քննարկումներ անցկացնելու, որին, բացի քաղաքական ուժերից, կհրավիրվեն նաև ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Իր նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաները դեռ չի ամփոփել ԲՀԿ-ն, որի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանրապետությունում չէ: Այդ մասին երեկ «Հայկական ժամանակի» թղթակցին հայտնել է Ծառուկյանի մամուլի խոսնակը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |