Գյումրիում թալանված բանկոմատը և հափշտակված 29 մլն դրամը ապահովագրված են եղել

Գյումրիում թալանված բանկոմատը և հափշտակված 29 մլն դրամը ապահովագրված են եղել

PanARMENIAN.Net - «Արարատբանկի» լրատվական ծառայությունից տեղեկեցնում են, որ նոյեմբերի 26-ին Գյումրի քաղաքի Ռիժկովի փողոցում տեղակայված, բանկոմատի վրա կատարված հարձակման ենթարկված բանկոմատը և բանկոմատում եղած 29.000.000 դրամը ապահովագրված են եղել Հայաստանի Հանրապետությունում գործող ապահովագրական ընկերությունների կողմից և արդեն սկսվել է վնասի փոխհատուցման գործընթացը:

«Չնայած դրան, բանկը բարոյական վնաս է կրել, և իր մտահոգությունն է հայտնում կատարվածի առնչությամբ` միաժամանակ, հույս ունենալով, որ տեղի ունեցածը հնարավորինս արագ կբացահայտվի»,-ասված է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---