Պիկասոյի լուսանկարչի ֆոտոխցիկը վաճառվել է 1,7 մլն եվրոյով27 նոյեմբերի 2012 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի ամենաազդեցիկ լուսանկարիչներից մեկի, ով վավերագրել է իսպանացի արվեստագետ Պաբլո Պիկասոյի կյանքը, ֆոտոխցիկը Վիեննայում վաճառվել է 1,7 մլն եվրո ռեկորդային գնով: Այդ մասին հաղորդում է The Guardian-ը: Leica M3D ֆոտոխցիկը պատկանում էր Life ամսագրի նախկին լուսանկարիչ Դևիդ Դուգլաս Դունկանին: 96-ամյա ֆոտոլրագրողը Պիկասոյի մտերիմ ընկերն է եղել և նրա հարյուրավոր բացառիկ լուսանկարներ է հրապարակել: 1955-ին թողարկված ֆոտոխցիկը մեկն է 4 երբևէ արտադրվածներից, որի դիմաց ռեկորդային գումար է վճարվել: Ինչպես տեղեկացնում է Վիեննայի Ուեստլիխտ պատկերասրահը, շաբաթ օրն անցկացված աճուրդում երկրորդ մեծ գումարը վճարվել է 1929թ. ոսկեզօծ Leica ֆոտոխցիկի համար` 1 մլն եվրո, իսկ երրորդ ամենաթանկ վաճառված ֆոտոխցիկը M3 սերիական արտադրության էր, որի դիմաց 900 հազ. եվրո է վճարվել: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |