Վերին Լարսի անցակետում բեռնատար մեքենաների խցանում է առաջացել![]() 27 նոյեմբերի 2012 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Վերին Լարսում առաջացել է բեռնատար մեքենաների կուտակում: Մարդիկ արդեն մի քանի օր է կանգնած են խցանման մեջ առանց սննդի և ջրի: Սահմանապահները բացատրում են, որ նման իրավիճակ ստեղծվել է անցակետի աշխատանքի ձմեռային ռեժիմի անցնելու պատճառով: Բանն այն է, որ ամառային ժամանակ մեքենաներն անցել են մինչև ժամը 22:00, իսկ հիմա միայն մինչև 19:00, ուստի հերթ է գոյացել: Ամեն դեպքում մարդիկ պահանջում են բացատրել, թե դեռ որքան պետք է սպասեն, հաղորդում է «Ռեյլվնեշտրանսը»: Մեքենաները շատ են հատկապես Ուկրաինայից, Հայաստանից, Ադրբեջանից: Շուրջ հարյուր մեքենաներ փորձում են հատել Ռուսաստանի և Վրաստանի սահմանը: Խցանումն անցակետից հասնում է մինչև Ստորին Լարս գյուղ: Վարորդները բողոքում են, որ սահմանի մոտ չկան պայմաններ: Դա հաստատում են ճանապարհի եզրին գոյացած աղբակույտերը: Սահմանապահ վարչության աշխատողներից անձնագրերը ստուգելու համար պահանջվում են հաշված րոպեներ: Բեռնատար տրանսպորտի ուշացումը կապված է, առաջին հերթին, հենց անցակետի աշխատանքի հետ: Մաքսակետի աշխատողները բացատրում են, որ խցանման պատճառը ձմեռային ժամանակին անցում կատարելն է: Այժմ սահմանը կարելի է հատել միայն ժամը 7-18-ը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |