Թուրքիան ՍՏՀԿ շրջանակներում տարածաշրջանային համագործակցության զարգացման պլան է նախապատրաստել

Թուրքիան ՍՏՀԿ շրջանակներում տարածաշրջանային համագործակցության զարգացման պլան է նախապատրաստել

PanARMENIAN.Net - Թուրքիան, որը ներկա պահին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) նախագահ է, նախապատրաստել է կազմակերպության շրջանակներում տարածաշրջանային համագործակցության զարգացման պլան: Այդ մասին հաղորդել է ՍՏՀԿ գլխավոր քարտուղար Վիկտոր Ցվիրկունը, հաղորդում է «Թրենդը»:

Այս պլանում արտացոլվել են համագործակցության հարցեր տրանսպորտային ենթակառուցվածքի, կրթության, գիտության, տեխնոլոգիաների զարգացման մասին, ասել է Ցվիրկունը

Նրա խոսքով, տարածաշրջանային համագործակցության և կայուն զարգացման մեջ իր ավանդը կարող է ունենալ սևծովյան տարածաշրջանում շրջանցիկ տրանսպորտային մայրուղու շինարարությունը, ինչը կնպաստի տարածաշրջանի երկրների միջև ապրանքաշրջանառության աճին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---