Ադրբեջանի ԶՈւ. Մահացել է բանակում ընդամենը մեկ ամիս ծառայած ժամկետային զինծառայողը![]() 27 նոյեմբերի 2012 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում մահացել է վերջերս ադրբեջանական բանակի շարքերը զորակոչված զինվորը: Ինչպես հայտնում է ադրբեջանական AZE.az կայքը, Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության վրա հղումով, 18-ամյա Էլհան Էլմադդին օղլու Նավիզադեն տեղափոխվել է ՊՆ զինվորական հոսպիտալ: Բժիշկները նրա վիճակը գնահատել են ծանր: Սակայն, չնայած նրանց ջանքերից, երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել: Ըստ տարածված տեղեկատվության, զինվորը մահացել է թոքերի ու սրտանոթային անբավարարությունից: Նշենք, որ մահացած զինվորը զորակոչվել էր 2012թ. հոկտեմբերին Սաբիրաբադի շրջանից:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |