Մկրտիչ Տարագչյանի «Չարենց» քանդակը ներկայացվեց հայ հանրությանը

Մկրտիչ Տարագչյանի «Չարենց» քանդակը ներկայացվեց հայ հանրությանը

PanARMENIAN.Net - Այսօր Ե. Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ կանադահայ քանդակագործ Մկրտիչ Տարագչյանի «Չարենց» դիմաքանդակի բացման հանդիսավոր արարողությունը: Այն գտնվում է «Կարս. մանկություն, պատանեկություն» սրահում:

Տարագչյանն անցած տարի եկել էր Հայաստան, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի էր ունեցել նրա ալբոմի շնորհանդեսը: Այն ժամանակ էլ նա և Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը պայմանավորվել են քանդակի ստեղծմանշուրջ: Հակոբյանը քանդակաործին էր տրամադրել լուսանկարներ և գրչանկարներ:

«Միայն լուսանկարների և գծանկարների հիման վրա մի քիչ դժվար էր քանդակել: Կարծում եմ, քանդակս արտացոլում է գրողի ներաշխարհը», - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Տարագչյանը:

Մասնագիտությամբ բժիշկ Մկրտիչ Տարագչյանը ծնվել է Հալեպում, 1982 թվականից հաստատվել Կանադայի Մոնրեալ քաղաքում:

1999թ և 2001թ Մկրտիչ Տարագչյանն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոնրեալում, 2006 թվականին՝ Բոստոնի հայկական թանգարանում: 2011թ. մայիսին նա մասնակցել է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայում կայացած Մանրանկարչական արվեստի միջազգային ցուցահանդեսին («International Miniature Art Show»), նույն թվականի սեպտեմբերին` Երևանում ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի նկարիչների միության կազմակերպած Համահայկական ցուցահանդեսին:

Այսօր արվեստագետի գործերն իրենց արժանի տեղն են զբաղեցնում Կանադայի հասարակական, պետական և հայկական հաստատություններում, ինչպես նաև Ամերիկայում, Կանադայում, Գերմանիայում, Ավստրալիայում գտնվող մասնավոր հավաքածուներում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---