ԳԵՐՄԱՆԻԱՆ ԱՄՆ-ԻՑ ՀԵՏՈ ԵՐԿՐՈՐԴ ԴՈՆՈՐ ԵՐԿԻՐՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ25 մայիսի 2005 - 10:17 AMT PanARMENIAN.Net - Գերմանիան ԱՄՆ-ից հետո երկրոդ դոնոր երկիրն է Հայաստանի համար: Այս մասին PanARMENIAN.Net գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հեյկե Ռենատե Փայչը: Նրա խոսքերով` հանրապետության անկախ լինելու ժամանակաշրջանում Գերմանիան, տնտեսական համագործակցության շրջանակներում, Հայաստանին հատկացրել է 169,5 մլն եվրո: Դիվանագետը հիշեցրել է նաեւ, որ տեխնիկական համագործակցության հիմնական նախագիծն (GTZ) ուղղված է փոքր եւ միջին բիզնեսի, ինչպես նաեւ Հայաստանի տեղական իշխանությունների օժանդակությանը: Հայաստանի անկախության ձեռքբերմամբ հայ-գերմանական բարեկամական եւ աշխույժ հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում, ավելացրել է նա: Ինչպես նշել է Հեյկե Ռենատե Փայչը, հայ-գերմանական ֆինանսական համագործակցությունն ընդգրկում է երեք հիմնական սեկտոր` էներգետիկ, կոմունալ (ջրամատակարարում եւ ոռոգման ջրեր)ենթակառույցների զարգացում եւ ֆինանսական եւ մասնավոր սեկտորների զարգացում: Որպես բազմակողմ բանակցությունների արդյունք 2005 թվականին Բոննում Հայաստանին հատկացվել է 27 մլն եվրո` երկամյա ծրագրի իրականացման համար: Պատասխանելով տնտեսության եւ զբոսաշրջիկության ոլորտներում հնարավոր համատեղ ծրագրերի մասին հարցին` դեսպանը նշել է «Հայաստանի տնտեսությունում որոշ խոստունալի գերմանական ներդրումներ»: «Հայաստանի կառավարությունը բարենպաստ մթնոլորտի ստեղծման պատասխանատվություն է ստանձնել օտարերկրյա ներդրումների համար, ինչպես օրինակ` թափանցիկ իրավական համակարգի ապահովումը»,- ավելացրել է նա: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |