Սայաթ-Նովայի 300-ամյակը` Գաֆէսճեան արվեստի կենտրոնում![]() 27 նոյեմբերի 2012 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-ին` ժամը 19:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի կունենա Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված միջոցառում: Ծրագրում նախատեսված է բանախոսություն «Սայաթ-Նովա. իրական պատմություններ և հորինված հեքիաթներ» թեմայով, բանախոս` խմբավար, մեներգիչ Շահե Քեշիշյան: Բանախոսությանը կհաջորդի համերգային ծրագիր, որի ընթացքում ելույթ կունենան Ծովինար Հովհաննիսյան և Աստղիկ Ադոնց քանոնների դուետը, մեներգչուհի Գոհար Գասպարյանը դաշնակահար Մարիաննա Մարտիրոսյանի նվագակցությամբ, Շահե Քեշիշյանը` դաշնակահար Մարգարիտ Սարգսյանի նվագակցությամբ, Գուրգեն Բավեյանը` նույնպես Մարգարիտ Սարգսյանի նվագակցությամբ, ինչպես նաև Արարատյան Հայրապետական Թեմի «Զանգակներ» խումբը` գեղարվեստական ղեկավար Շահե Քեշիշյանի խմբավարությամբ: Միջոցառումը տեղի կունենա Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքի շրջանակում, որը մեկնարկել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2010 թ. հոկտեմբերից: Ամեն ամիս կազմակերպվող այս միջոցառումները նվիրված են հայ և համաշխարհային արվեստագետներին և մշակութային կարևորագույն իրադարձություններին: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |