ԱՆ. Հանրապետությունում ջրծաղիկի համաճարակ չկա![]() 27 նոյեմբերի 2012 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Այսօր մամոլում լուրեր էին տարածվել այն մասին, որ հանրապետությունում ջրծաղիկի համաճարակ է: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ջրծաղիկի դեպքեր են գրանցվել Հրազդանի դպրոցներում: ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ներկայումս ջրծաղիկի առանձին դեպքեր են արձանագրվում, սակայն ձեռնարկված վերահսկման միջոցառումների շնորհիվ դրանք համաճարակային բռնկման չեն վերածվում: Մանկական կազմակերպություններում տեղային բռնկումներ չեն արձանագրվել, այլ դիտվում են հատուկենտ դեպքեր: Հրազդանի թիվ 6 դպրոցում ևս «համաճարակ» չկա։ Այստեղ նոյեմբերին արձանագրվել է ջրծաղիկով հիվանդացության 8 դեպք, ինչը օրինաչափ է` նկատի ունենալով հիվանդության սեզոնային բարձրացումը: Հանրապետության ողջ տարածքում շարունակվում է ջրծաղկի հիվանդացության շաբաթական մոնիտորինգի իրականացումը, որի արդյունքները փաստում են, որ 2012թ-ին հանրապետությունում ջրծաղիկով հիվանդացության մակարդակը զգալիորեն ցածր է 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Հակահամաճարակային միջոցառումները կազմակերպվում և իրականացվում են ելնելով համաճարակաբանական օրինաչափություններից և ուղղված են դեպքերի տեղայնացմանը և վարակի հետագա տարածման կանխմանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |