Գերմանական դատարանը պարտավորեցրել է անգրագրետ թրքուհուն գերմաներեն սովորել

Գերմանական դատարանը պարտավորեցրել է անգրագրետ թրքուհուն գերմաներեն սովորել

PanARMENIAN.Net - Գերմանական դատարանը պարտավորեցրել է 61-ամյա թրքուհուն, որն արդեն 30 տարի է ապրում է Գերմանիայում և չի խոսում գերմաներեն, գնալ գերմաներենի դասընթացների, հայտնում է dapd-ն:

Թրքուհու ամուսինը մի փոքր խանութի սեփականատեր է: Ընտանիքը Գերմանիայում վեց երեխա է մեծացրել, որոնք Գերմանիայի քաղաքացիություն ունեն:

Դատարանում կինը նշել է, որ իր բոլոր երեխաները լավ կրթված են ու հարկեր են վճարում գերմանական գանձարան: Գերմաներենի իր չիմացությունը նա բացատրել է նրանով, որ ընդհանրապես անգրագետ է:

Դատարանն այդ փաստարկը հաշվի չի առել: Կինը բողոքարկել է դատավճիռը բարձր ատյանի վարչական դատարանում, հայտնում է lenta.ru-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---