Մեկնարկում է լրագրողական ամենամյա Նա/Նե մրցույթը![]() 27 նոյեմբերի 2012 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանի գրասենյակը հայտարարում են Նա/Նե լրագրողական աշխատանքների 5-րդ հոբելյանական մրցույթը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հանրային կապերի բաժնից: Մրցույթին իրենց նյութերը կարող են ներկայացնել հայաստանյան տպագիր, առցանց և հեռարձակող լրատվամիջոցների աշխատակիցները և անկախ լրագրողները։ Տպագրված կամ հեռարձակված նյութերը կամ դրանց հեղինակների թեկնածությունը կարող են առաջադրել նաև հասարակական կազմակերպություններն ու անհատները: Նյութերը պետք է տպագրված կամ հեռարձակված լինեն 2012թ հունվար - դեկտեմբեր ժամանակահատվածում, անդրադառնան քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում կանանց գործունեությանը, ձեռքբերումներին ու նվաճումներին, խնդիրներին ու մարտահրավերներին` այս ամենը դիտարկելով տղամարդկանց և կանանց հավասարության տեսանկյունից։ Անվանակարգերն են` Հեռուստատեսային նյութ, ռադիոնյութ, տպագիր հոդված, առցանց հոդված, հանրային թղթակցություն/Բլոգի հոդված, ֆոտոռեպորտաժ, առևտրային գովազդ: 1-ին մրցանակակիրը կստանա Նա/Նե արծաթե արձանիկ և 300.000 դրամ, 2-րդը հավաստագիր և 150.000 դրամ, 3-րդը հավաստագիր և 75.000 դրամ Հայտերը հարկավոր է ներկայացնել մինչև 2013 թվականի հունվարի 13-ը:Արդյունքները կամփոփվեն հունվարի վերջին և կներկայացվեն Նա/Նե մրցանակաբաշխության 2013 թվականի փետրվարին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |