ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԻՐԸ ՀԵՇՏ ՉԷ ԼՈՒԾԵԼ, ԳՏՆՈՒՄ Է ԳԵՐՄԱՆԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ25 մայիսի 2005 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Ադրբեջանի Միլի մեջլիսում անցկացվել է հանդիպում Գերմանիայի պատվիրակության եւ Միլի մեջլիսի տնտեսական քաղաքականության, անվտանգության եւ պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովների անդամների միջեւ, տեղեկացնում է Բաքվի «525» թերթը: Շոշափելով ղարաբաղյան հակամարտության թեման` Գերմանիայի Բունդեսթագի բյուջեի հարցերով հանձնաժողովի նախագահ Մանֆրեդ Կարստենսն ասել է, որ հիմնախնդիրը հեշտ չի լուծել: «Սակայն գլխավորը, որպեսզի դուք հստակ որոշեք այդ հակամարտության կարգավորման ուղին»,- ավելացրել է նա: Իր հերթին, տնտեսական քաղաքականության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սաթթար Սաֆարովը հիշեցրել է, որ «Ադրբեջանի տարածքի 20%-ը գրավված է, ստեղծվել է փախստականների եւ բռնագաղթվածների միլիոնանոց բանակ, որ ԵԱՀԿ անդամ-պետությունները եւ այլ ազդեցիկ միջազգային կազմակերպությունները ղարաբաղյան հակամարտության հարցում ցուցաբերում են երկակի չափանիշ»: «Ես ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության համանախագահ եմ: Ամեն անգամ, երբ ԵԱՀԿ ԽՎ միջոցառումներում խոսքը գնում է ադրբեջանական հողերի գրավման մասին, ոչ մի պետություն Հայաստանին չի անվանում ագրեսոր: Դա անթույլատրելի է, եւ հատկապես մտահոգում է մեզ: Քանի դեռ ագրեսորը չի անվանվում իր անունով, հակամարտությունը կձգձգվի, իսկ կտուժեն անմեղ մարդիկ»,- հայտարարել է նա: Բունդեսթագի վստահության հարցերով հանձնաժողովի նախագահ Վալտեր Շոլլերն ասել է, որ իրենց համար շատ կարեւոր է, որպեսզի Կովկասի պետություններն ապրեն խաղաղության պայմաններում. «Մենք կարծում ենք, որ եվրոպական կառույցները պետք է շատ բան անեն, որպեսզի Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությունը հաստատուն լինի»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |