«ՀԺ» Վրաստան մտնող հայկական բեռնատարների համար լուրջ խնդիրներ են ծագել

«ՀԺ» Վրաստան մտնող  հայկական բեռնատարների համար լուրջ խնդիրներ են ծագել

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղեկություն ստացանք, որ վաղ առավոտից Վրաստան մտնող մեր բեռնատարների համար լուրջ խնդիրներ են ծագել: Վրացական մաքսավորները, պատճառաբանելով հայտարարագրված քաշի և իրական քաշի տարբերությունը, որը շատ դեպքերում կազմում է ընդամենը 30 կիլոգրամ, ստիպում են ավելի քան հազար դոլար տուգանք վճարել: Ըստ որոշ տեղեկությունների, երեկ երեկոյան մոտ 50 բեռնատար է կուտակվել մաքսակետում:

Արդեն խոսակցություններ են շրջում, թե սա վրացական նոր իշխանությունների կայացրած ոչ հրապարակային քաղաքական որոշման հետևանք է, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ Վրաստանում անցկացված վերջին ընտրությունների ժամանակ Հայաստանի իշխանությունները պաշտպանել են Միխայիլ Սահակաշվիլիին: Թե որքանով են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը, թերևս, պարզ կդառնա առաջիկայում:

Բեռնափոխադրողների միության նախագահ Մակար Առաքելյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ նման քաղաքական որոշման մասին իրեն ոչինչ հայտնի չէ: Առաքելյանը հույս է հայտնել, որ խնդիրը կապված է ընդամենը կշեռքի ճշգրտության հետ, և այդ հարցն արագ կլուծվի»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---