ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԸ ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի ղեկավար, ՀՀ խորհրդարանի պատգամավոր Գրիքոր Հարությունյանն այսօր իր տարակուսանքն է հայտնել նախկին թեկնածու Արտաշես Գեղամյանի այն հայտարարության կապակցությամբ, որ Հայաստանի գործող իշխանությունները լավ գիտակցում են, որ ընդդիմության հաղթանակի դեպքում «գնդակահարվելու են»: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանն է հայտարարել է Գրիքոր Հարությունյանը, «մենք պայքարում ենք Հայաստանում օրենքի գերակայության հաստատման համար, եւ մեր թեկնածուն իշխանությունների հետ ֆիզիկական հաշվեհարդարի մասին երբեք որեւէ հայտարարություններ չի արել»: Մեկնաբանելով Ա.Գեղամյանի մեկ այլ հայտարարությունն այն մասին, որ նա անօրինական է համարում Հայաստանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը, Դեմիրճյանի շտաբի ղեկավարը նշել է, որ «յուրաքանչյուրն իր կարծիքն արտահայտելու իրավունք ունի»:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---