Յուրա Մովսիսյանը հերքել է մոսկովյան «Սպարտակ» տեղափոխվելու մասին լուրերը![]() 28 նոյեմբերի 2012 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի «Կրասնոդար» ֆուտբոլի ակումբի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հերքել է մի շարք ԶԼՄ-ների հաղորդագրությունները Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվելու մասին: «Ես դրա մասին ոչինչ չգիտեմ: Ոչ մի բուժզննում չեմ անցել մայրաքաղաքային ակումբում»,-Մովսիսյանի խոսքն է փոխանցում ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում ֆուտբոլիստը 13 խաղում 9 գնդակ է խփել: Ռմբարկուների ցուցակում նա երկրորդն է: Սակայն ծնկի վնասվածքի պատճառով Մովսիսյանը նոյեմբերին ոչ մի անգամ դաշտ դուրս չեկավ, իսկ իր վերջին գնդակը նա խփել է Սամարայի «Կրիլյա Սովետով» թիմի հետ խաղում: 2011 թվականին նա դանիական «Ռանդերսից» տեղափոխվեց «Կրասնոդար», որտեղ առաջին իսկ խաղաշրջանում 14 խաղի մասնակցեց: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |