Րաֆֆի Հովհաննիսյան. Ես Մադրիդյան սկզբունքներին հղում չեմ արել28 նոյեմբերի 2012 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Երբ ճանաչվի ԼՂՀ-ն՝ իր տարածքային ամբողջականությամբ, պետք չէ բացառել մարդկանց կամավոր վերադարձը իրենց հայրենի տարածքներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը անդրադառնալով Երևանում հնչած այն տեսակետներին, թե Բաքվում փախստականների վերադարձի մասին խոսելը ճիշտ չէր ու բխում էր Մադրիդյան սկզբունքներից: Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ իր ոչ մի ելույթում Մադրիդյան սկզբունքների դրույթներին հղում չի եղել: «Ես միշտ դեմ եմ եղել դրանց: Ես մերժում եմ դրանք իրենց բոլոր կետերով: Ընդհանրությունը իմ ելույթի և այդ սկզբունքների միջև միայն «փախստական» բառն է: Եվ փախստականների վերադարձը կարող է լինել միայն Արցախի ճանաչման և տարածքային ամբողջականության դեպքում»,- նկատեց «Ժառանգության» առաջնորդը: Նա նշեց, որ յուրաքանչյուրը իր տեսակետը ունի, շատ հեշտ է այն արտահայտել սեփական գրասենյակում, իսկ իր տեսակետը ինքը հայտնել է ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին |