«Արաքսը» դարձել է ՈւՀՄ մինի ֆուտբոլի առաջնության հաղթողը

«Արաքսը» դարձել է ՈւՀՄ մինի ֆուտբոլի առաջնության հաղթողը

PanARMENIAN.Net - Չերկասիում տեղի է ունեցել ՈւՀՄ մինի ֆուտբոլի առաջնությունը: Մրցաշարին մասնակցել են հայ համայնքների թիմերն Ուկրաինայի 10 շրջաններից: Մասնակցել է շուրջ 120 մարդ, հայտնում է analitika.at.ua-ն:

Առաջին օրը տեղի են ունեցել ընտրական հանդիպումները, իսկ երկրորդ օրը՝ կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը: Մրցաշարի հայտնությունը դարձավ «Արցախ» թիմը, որն ամենաերիտասարդն էր ըստ մասնակիցների կազմի, սալայն կարողացավ շատ հետաքրքիր խաղ ցույց տալ:

Այս տարի ոչ միայն թիմերի քանակն էր ավելի մեծ, այլ նաև բարելավվել է բոլոր թիմերի խաղի մակարդակը: Մրցաշարի հաղթող դարձավ «Արաքս» թիմը Դնեպրոպետրովսկից: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Կրևի ու Ղրիմի հայ համայնքների երիտասարդական կազմակերպությունների թիմերը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---