Է.ՄԱՄԵԴՅԱՐՈՎ. ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՀԵՏ ՆԱԽԻՉԵՎԱՆ-ՄԵՂՐԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՃՅՈՒՂԻ ԲԱՑՈՒՄԸ26 մայիսի 2005 - 08:48 AMT PanARMENIAN.Net - «Մայիսի 27-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում կանցկացնեն հերթական բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքի վերաբերյալ: Հանդիպման ժամանակ կքննարկվեն մինչ օրս կայացած բանակցությունների արդյունքները»: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հաղորդել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: ԱՀ ԱԳՆ ղեկավարը անհիմն է անվանել այն հավաստիացումները, թե Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները տրամադրված են բանակցությունները վարել կոնկրետ խաղաղ պլանի հիման վրա: Նա նաեւ ընդգծել է, որ Պրահային գործընթացի շրջանակներում բանակցությունների ժամանակ քննարկվել են հակամարտության կարգավորման կոնկրետ մանրամասներ: «Քննարկումների հիմնական օբյեկտներից մեկը երկխոսության ժամանակ եղել է տրանսպորտա-հաղորդակցային խնդրի լուծումը: Բանակցային գործընթացի ժամանակ քննարկվում է ոչ միայն որպես անվտանգ տրանսպորտային գիծ Լաչինի միջանցքի օգտագործման հարցը; Քննարկվում է նաեւ Նախիչեւան-Մեղրի երկաթուղային ճյուղի բացման հարցը: Դա խոշորագույն տարածաշրջանային երակթուղային ցանց է, որը պետք է բացվի վերականգնելու համար Նախիչեւանի կապը երկրի մյուս տարածքների հետ: Այստեղ խոսքը գնում է ինչպես երկաթուղու, այնպես էլ ավտոճանապարհի բացման մասին»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |