Bora Jet. Վան-Երևան չվերթի իրականացումը դեռ հարցականի տակ է28 նոյեմբերի 2012 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Մասնավոր թուրքական Bora Jet ընկերության կողմից Վան-Երևան չվերթի իրականացումը դեռ հարցականի տակ է: Այդ մասին հայտնել են Bora Jet ընկերությունում, փոխանցում է «Թրենդ» գործակալությունը: Ըստ ստացված տեղեկատվության, «կողմերը դեռևս բանակցում են և համաձայնություն ձեռք բերված չէ»: «Դեռ վաղ է խոսել այն մասին, որ Վան-Երևան ավիաչվերթը կիրագործվի, այս փուլում կողմերը բանակցում են»,-ասել են ընկերությունում: Եթե պայմանավորվածություն լինի, ապա չվերթերը կլինեն միայն ուղևորատար, բեռնափոխադրումներ չեն նախատեսվում, ասել են ընկերությունում: Ավելի վաղ Հայաստանի արդյունաբերողների ու ձեռնարկատերերի (գործատուների) նախագահ Արսեն Ղազարյանը հայտարարել է, որ փաթեթն արդեն պատրաստ է, և Հայաստանի ու Թուրքիայի ավիացիոն ղեկավարությունը արդեն տվել է իր համաձայնությունը: Ըստ նրա, մնում է ինքնաթիռ գտնել, որը կբավարարի կոմերցիոն շահերին ու կողմերի պահանջներին: Ղազարյանը նշել էր, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի Երևան-Վան չվերթը հիմնական լինի, ոչ թե ժամանակավոր բնույթ կրի: Նա հայտնել է, որ չվերթն, առաջին հերթին կարևոր է, քանի որ հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների բարելավման մեջ շահագրգռված են հիմնականում Վան, Բիթլիս, Կարս քաղաքների գործարարները: «Մենք փորձում ենք համագործակցել թուրքական ծառայությունների հետ: Ի վերջո, եթե թուրքական կառավարությունը դեմ չէ Երևան-Ստամբուլ չվերթին, ինչո՞ւ պետք է դեմ լինի Վան-Երևանին»,-ասել էր Ղազարյանը: Երևան-Վան-Երևան չվերթի իրականացման փաթեթը ստեղծվել է «Աջակցություն հայ-թուրքական հարաբերություններին» ծրագրի շրջանակներում: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով Փաշինյանն ակնարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ «Բա կարո՞ղ է՝ հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա» Նա նաև ասել է, որ եթե ՔՊ–ն չլիներ իշխանության, Հայաստանը հիմա կլիներ գուբերնիա Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու Շուշիում է անցնելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը Փաշինյան․ Կոմունիկացիաների բացումը կարող է խաղաղության պայմանագրի ստորագրումից շուտ լինել «Եթե տարածքային անբողջականությունը ճանաչվում է՝ մնացած բոլոր հարցերը լուծվում են»,- ասել է նա |