Րաֆֆի Հովհաննիսյան. Ես կարող եմ նաև հանել իմ թեկնածությունը28 նոյեմբերի 2012 - 14:20 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին, ասաց, որ «Ժառանգությունը» միշտ բաց է եղել համագործակցության համար. «ԲՀԿ-ի հետ մեր գրասենյակում մի հանդիպում եղել է: ԲՀԿ-ն և այլ քաղաքական ուժերը պետք է հստակեցնեն, թե ինչպես են մասնակացելու նախագահական ընտրություններին: Մենք միշտ բաց ենք եղել համագործակցության համար, մենք դեմ չենք լսել Հայաստանում առկա ուժերի տեսակետները, եթե ԲՀԿ-ն ցանկանա շարունակել այդ հանդիպումները՝ մենք դեմ չենք: Ես փորձել եմ հեռու մնալ ինտրիգային և ստորգետնյա խորհրդակցություններից, մենք մեր տեսակետները շատ հստակ հայտնել ենք», -ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Անդրադառնալով ընդդիմության միասնական թեկնածուի հարցին՝ նախագահի առայժմ միակ թեկնածուն ասաց. «Ով ուզում է հավաքական թեկնածության մաս կազմել և իմ կողքը կանգնել, պատրաստ ենք: Եթե իրենք ցանկանան մեզ սատարել, խնդրեմ: Եվ, եթե ինչ-որ բան կարող է փոխել վիճակը, ես պատրաստ եմ և պնդել իմ թեկնածությունը, և հանել»: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |