Ոստիկանության քննիչը կաշառք է վերցրել

Ոստիկանության քննիչը կաշառք է վերցրել

PanARMENIAN.Net - Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Սամվել Մելքոնյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նոյեմբերի 27-ին որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Արմեն Մելքոնյանին ՀՀ քր. օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ 2012թ-ի հոկտեմբերին քաղաքացուց շորթման եղանակով կաշառք պահանջելու համար:

Արմեն Մելքոնյանին հայտնաբերելու նպատակով հայտարարվել է հետախուզում, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---