ՀԾԿՀ-ն հաստատել է էներգիայի վերականգնվող աղբյուրների պաշարներից ստացվող էլեկտրաէներգիայի նոր սակագները

ՀԾԿՀ-ն հաստատել է էներգիայի վերականգնվող աղբյուրների պաշարներից ստացվող էլեկտրաէներգիայի նոր սակագները

PanARMENIAN.Net - Էներգիայի վերականգնվող աղբյուրների պաշարներից օգտվող էլեկտրակայանների արտադրածէլեկտրաէներգիայի սակագները Հայաստանում կբարձրանան 2013-ի հունվարի 1-ից: Նման որոշում է ընդունել Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) նոյեմբերի 28-ի նիստում:

Այսպես, բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երից առաքվող էլեկտրաէներգիայի նոր սակագինը կկազմի 20.287 դրամ/կՎտժ նախկին 19,551 դրամ/կՎտժ փոխարեն, ոռոգման համակարգերի վրա` 13,523 դրամ/կՎտժ նախկին 13,033 դրամ/կՎտժ փոխարեն, խմելու ջրատարների վրա` 9,017 դրամ/կՎտժ նախկին 8,69 դրամ/կՎտժ փոխարեն:

Ինչ վերաբերվում է հողմային էլեկտրակայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի սակագներին, ապա նոր սակագինը կկազմի 34,957 դրամ/կՎտժ նախկին 35,339 դրամ/կՎտժ փոխարեն, իսկ կենսաբանական զանգվածի հիման վրա` 38,856 դրամ/կՎտժ 37,447 դրամ/կՎտժ փոխարեն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---