19-րդ դարի հայկական եկեղեցին ադրբեջանցիները ներկայացնում են որպես «ալբանական սրբավայր» (վիդեո)

19-րդ դարի հայկական եկեղեցին ադրբեջանցիները ներկայացնում են որպես «ալբանական սրբավայր»

PanARMENIAN.Net - Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը իր տեսաբլոգում անդրադարձել է Eurasianet.org կայքում օրերս հրապարակված ապատեղեկատվությանը: Ըստ Կարապետյանի, այժմ Ադրբեջանի տարածքում հայտնված 19-րդ դարի հայկական եկեղեցին ոչ միայն գոմի է վերածվել, այլև ներկայացվում է որպես «ալբանական սրբավայր»:

«Իրականում Eurasianet-ի հոդվածն ուղեկցող նկարում պատկերված է մինչև 1918թ. ամբողջովին հայաբնակ Դաշբուլաղ գյուղի Սբ. Գևորգ եկեղեցին, որը կառուցվել է 1823 թվականին, երբ «ալբանացիները» 1000 տարի առաջ արդեն չկային: Սա հերթական ճչացող կեղծիքներից մեկն է»,- ասում է Սամվել Կարապետյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---